ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր ընտրողներին խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում խուսափել ռազմական գործողություններից և օգտագործել դիվանագիտությունը՝ հայտնում է TASS-ը:
Քլինթոնը համարվում է Դեմոկրատական կուսակցութունից նախագահի ամենահավանական թեկնածուն:
Նրա խոսքով՝ պետության ղեկավարը պետք է հենվի դիվանագիտության վրա, նույնիսկ եթե արդյունքի հասնելը դառնա «դանդաղ, ձանձրալի, բարդ» գործընթաց, իսկ ռազմական գործողությունը պետք է լինի վերջին միջոցը:
Բացի այդ, Քլինթոնը մտադիր է օգտվել «այն ակնառու հնարավորություններից, ինչին մենք տիրապետում ենք՝ ամբողջ աշխարհում մեր արժեքները պաշտպանելու համար»: Այդ առնչությամբ նախկին առաջին տիկինը հիշեցրել է Իրանի միջուկային ծրագրի բանակցությունները:
Նա կրկին արտահայտվել է Իրաք և Սիրիա ամերիկյան ցամաքային ուժեր մտցնելու դեմ: «Ոչ մի ցամաքային ուժ Իրաքում: Միայն հատուկ զորքեր, հրահանգիչներ, ինքնաթիռներ, ռումբեր: Սակայն ոչ՝ ցամաքային ուժեր»,- ասել է նա:












































