Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն իր ափսոսանքն է հայտնում արդեն նախկին Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հրաժարականի կապակցությամբ։
Հանձնաժողովի նախագահի տեղակալ, հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանը համաձայն չէ, որ Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել իշխանական գործիչների ճնշման ներքո։ Նրա խոսքով՝ Անդրեասյանը եղել է հենց իշխանությունների թեկնածուն:








































