Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Պաոլո Դիբալան, ով Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում փայլուն ելույթ է ունենում, հայտարարել է, որ ցանկանում է դառնալ Լիոնել Մեսսիի թիմակիցը։
Երեկ կայացած «Ռոմա»-ի հետ խաղին, որտեղ «Յուվենտուս»-ը հաղթեց 1։0 հաշվով, իսկ Դիբալան դարձավ հաղթական գոլի հեղինակ, ներկա էր նաև կատալոնական «Բարսելոնա»-ի ներկայացուցիչը, ով հետևում էր Դիբալայի խաղին։
«Ցանկանում եմ խաղալ Մեսսիի հետ, ոչ թե նրա դեմ։ Իհարկե, չգիտեի, որ «Բարսելոնա»-ի ներկայացուցիչը մարզադաշտում է։ Ուրախ եմ, որ «Յուվենտուս»-ւ գործերը լավ են դասավորվում»,- հայտարարել է Դիբալան։











































