Հոլանդիայի առաջնության 19-րդ տուրում «Ֆեյենորդ»-ը 2:4 հաշվով զիջել է ԱԶ-ին:
Սակայն «Ֆեյենորդ»-ի ֆուտբոլիստ Տոնի Վիլենան գեղեցիկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը՝ դառնալով հանդիպման վերջին գոլի հեղինակը:
Հավելենք, որ Հոլանդիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 12 հանդիպումների, 3 գոլ է խփել և գոլային 2 փոխանցում կատարել:









































