Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Մի երկրում, որտեղ կան բիզնեսմեն նախարարներ և պատգամավորներ, անհնար է զերծ մնալ կոռուպցիոն ռիսկերից. ահազանգում են ԵՄ դեսպանները

Մի երկրում, որի թե՛ խորհրդարանում, թե՛ կառավարությունում կան մի շարք բիզնեսմեններ, անհնար է զերծ մնալ շահերի բախումից ու կոռուպցիոն ռիսկերից: Նման հայտարարությամբ հանդես եկավ ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին «Ազգային և միջազգային ջանքերը կիրառական էթիկայի ոլորտում» թեմայով միջազգային խորհրդաժողովի ընթացքում, որը կազմակերպել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ:

Հանրային կառավարման օրենքը գերազանց օրենք է: Տարբեր կառույցներում էթիկայի հանձնաժողովի ստեղծումը ցույց է տալիս, որ Հայաստանն առաջ է ընթանում: Մենք ողջունում ենք այսպիսի մոտեցումը, սակայն հրավիրում ենք պաշտոնատար անձանց ուշադրությունը մեր մի քանի առաջարկների վրա: Մատչելի դարձնել գույքի հայտարարագրումը, հրապարակել հաշվետվություններ: Սա թույլ կտա խուսափել շահերի բախման երևույթից Հայաստանում, որտեղ մի շարք բիզնեսմեններ կան խորհրդարանում և կառավարությունում:

 Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը ևս, շարունակելով ԵՄ դեսպանի դիտարկումները, կարևորեց Հայաստանում առկա կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը:

Կոռուպցիոն դրսևորումներ առկա են թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորներում: Ես լսում եմ քաղաքացիների անվստահության մասին կառավարման համակարգի և իշխանության նկատմամբ: Այս իրողությունը վերացնելու համար անհրաժեշտ է հզորացնել անկախ վերահսկող մարմինները, ես վստահ եմ, ո ր հաջորդ օմբուդսմենը կշարունակի Անդրեասյանի սկսած գործն ու իր ներդրումը կունենա այս գործընթացում: Քաղաքացիական հասարակությունը պետք է ավելի շատ ընդգրկված լինի անկախ վերահսկող մարմինների աշխատանքներում, և, վերջապես, քաղաքական գործիչները չպետք է զբաղվեն բիզնեսով, որպեսզի հնարավոր լինի խուսափել շահերի բախումից և կոռուպցիոն դրսևորումներից:

 Քիսլերը առանձնացրեց հատկապես կրթության և առողջապահության ոլորտները, որտեղ, ըստ դեսպանի, առկա են ամենատեսանելի, հետևաբար՝ ամենամեծ կոռուպցիոն ռիսկերը:

Ողջունելով դեսպանների դիտարկումներն ու, համենայն դեպս, չհակասելով դրանց՝ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ Հայաստանում արվել են մի շարք աշխատանքներ՝ ուղղված վերը նշված խնդիրների վերացմանը, սակայն աշխատանքները դեռ ընթացիկ փուլում են:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում