Լոնդոնի «Չելսի»-ն համաձայնության է եկել «Կորինտիանս»-ի հարձակվող Ալեշանդրե Պատոյի տրանսֆեի վարձակալության հարցում։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։ Գործարքը կկատարվի առաջիկա օրերին։
Պայմանագրում կնշվի նաև կետ, ըստ որի՝ վարձակալության ժամկետի ավարտից հետո «Չելսի»-ն հնարավորություն կստանա գնել Պատոյի տրանսֆերը ամրագրված գումարի դիմաց։
Բրազիլիայի բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը 10 գոլ է խփել 33 խաղում։











































