ԱՄՆ արևելյան ափն առաջիկա շաբաթներին ստիպված կլինի դիմակայել ծղրիդների՝ մասշտաբներով յուրօրինակ «հաղթարշավին»: Ինչպես հայտնել են ամերիկացի գիտնականները՝ այդ հազվագյուտ երևույթը կրկնվում է 17 տարի ընդմիջումով՝ մայիս-հունիս ամիսներին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Գիտնականները սպասում են, որ այս տարի արևելյան ափում ծղրիդների թվաքանակը առնվազն 600 անգամ կգերազանցի այնտեղ բնակվող մարդկանց թիվը: Տարբեր գնահատականներով՝ այդ «բանակում» կհաշվվի 30 միլիարդից 1 տրիլիոն միջատ:
Գիտնականները հանգստացնում են բնակիչներին՝ նշելով, որ չնայած միջատները մեծ են, սակայն անվնաս: Դրանք կարող են ուտել միայն երիտասարդ տնկիների տերևները:
Վաշինգտոն նահանգում ծնողներին նախազգուշացրել են երեխաների գլուխները փաթաթել, որպեսզի մազերի մեջ միջատներ չհայտնվեն:
Վերջին հարձակումը տեղի էր ունեցել 1996-ին, որից հետո թրթուրները գետնի տակ՝ 1-2 մետր խորության վրա, սպասում էին իրենց ժամին: Ծղրիդների հաջորդ ներխուժումն ԱՄՆ սպասվում է 2030-ին:










































