Թունիսի ամբողջ տարածքում հունվարի 17-ից ձերբակալվել է բողոքի ակցիայի 423 մասնակից: Այդ մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Թունիսի ՆԳՆ մամլո քարտուղար Վալիդ Լուգինին:
«Բողոքի ակցիաների սկզբից Թունիսում ձերբակալել են 423 մարդ: Նրանց նկատմամբ ներկայացրել են կողոպուտի և բռնության մեղադրանք: 84 մարդ էլ ձերբակալվել է անցյալ գիշեր պարետային ժամը խախտելու համար: Ցույցը ցրելու արդյունքում մի շաբաթում տուժել են ոստիկանության 109 սպա և պետանվտանգության այլ աշխատակիցներ»,-ավելացրել է նա:
Ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ հունվարի 16-ին 26-ամյա Ռիդա Յահաուին ինքնասպանություն էր գործել Քասերին քաղաքի վարչական շենքի դիմաց: Նա դա արել էր այն բանից հետո, երբ նրան հանել էին աշխատանք փնտրողների ցուցակից:







































