Մեծ է հավանականությունը, որ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը կշարունակի կարիերան Թուրինի «Յուվենթուս»-ում:
Corriere dello Sport-ի տեղեկությունների համաձայն` արգենտինացի ֆուտբոլիստը համաձայնել է իտալական ակումբ տեղափոխվել առաջիկա ամռանը:
Նշվում է, որ «Յուվենթուս»-ի ներկայացուցիչները և ֆուտբոլիստի գործակալներն արդեն բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերել:
Միակ խնդիրն այն է, որ «արքայական ակումբ»-ը ցանկանում է 25 մլն եվրո ստանալ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, իսկ իտալացիները պատրաստ են վճարել միայն 20 մլն:







































