ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան Լոնդոնի «Չելսի»-ի ուշադրության կենտրոնում է:
Tutto Mercato-ի տեղեկությունների համաձայն՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է խոշոր գումար վճարել փարիզյան ակումբի և Բրազիլիայի հավաքականի 31-ամյա կենտրոնական պաշտպանի տրանսֆերի դիմաց:
Նշենք, որ ՊՍԺ-ի հետ Սիլվայի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականը: Ֆրանսիական ակումբի կազմում թիմի ավագն արդեն 143 հանդիպում է անցկացրել:









































