ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է ավագ դպրոցի սան 18-ամյա Ջոշուա Պարտերին՝ ահաբեկչական գործողություն նախապատրաստելու կասկածանքով, հաղորդում է Life News-ը:
Կինը, որն աշխատել է որպես տան մաքրող, որտեղ ապրում է Պարտերը, հայտնաբերել է կասկածելի առարկա և այն տարել ոստիկանություն:
Մասնագետները պարզել են, որ դա ինքնաշեն ռումբ է: Տղայի տան խուզարկությամբ հայտնաբերվել են պայթուցիկ պատրաստելու համար նախատեսված հավելյալ նյութեր:
Ոստիկանության սերժանտ Մայք Պուլին հայտարարել է, որ ռումբն ակտիվ է եղել:
Իրավապահ մարմինները հարցաքննում են դպրոցականին: Պայթուցիկ սարք հավաքելու պատճառները պարզվում են:










































