ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիս-արևելքում` քրդերին ենթակա տարածքում ընդլայնում է թռիչքուղին: Այս մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով արբանյակային լուսանկարներին:
Համաձայն ամերիկյան մասնավոր Stratfor հետախուզական-վերլուծական ընկերության տվյալների` Էլ-Հասակա գավառում թռիչքուղին ընդլայնվել է 700 մետր երկարությամբ:
Այսպիսով, վերոնշյալ թռիչքուղու երկարությունն այժմ 1.3 կմ է: Դա բավարար է Lockheed C-130 Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռի թռիչքի և վայրէջքի համար:
Նշվում է, որ թռիչքուղու ընդլայնումը կարող է խոսել ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորման դեմ նոր գործողություններ ձեռնարկելու ԱՄՆ-ի մտադրության մասին:









































