Իտալական «Ֆիորենտինա»-ի հարձակվող Ջուզեպե Ռոսին ընթացիկ մրցաշրջանը կանցկացնի իսպանական «Լևանտե»-ում, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Գորտեր»-ի պաշտոնական կայքում հաստատել են 29-ամյա հարձակվողի տեղափոխությունը:
Ռոսին իսպանական ակումբում հանդես կգա վարձավճարով: Սպասվում է, որ Ռոսին մոտ ժամանակներս բուժզննում կանցնի «Լևանտե»-ում:




































