Tuttomercato-ի փոխանցմամբ՝ Թուրինի «Յուվենթուս»-ը մոտ է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինի տրանսֆերի ձեռքբերմանը:
Արգենտինացի հարձակվողն արդեն մերժել է «Գալաթասարայ»-ի առաջարկն ու պատրաստվում է համալրել «Յուվե»-ի շարքերը: Սակայն «Ծեր սինյորա»-ն ու «Արքայական ակումբ»-ը դեռ համաձայնության չեն եկել խաղացողի տրանսֆերային արժեքի հարցում:
Նշվում է, որ հաջորդ շաբաթ տեղի է ունենալու բանակցությունների հաջորդ փուլը: Հիշեցնենք, որ «Ռեալ»-ի ղեկավարությունը դժգոհ է հարձակվողի ցուցադրած խաղից և տրանսֆերի է հանելու խաղացողին:










































