Microsoft ընկերությունը հայտարարել է Windows 10 Mobile հարթակի, ինչպես նաև Lumia սմարթֆոնների աշխատանքների դադարեցման շուրջ, հաղորդում է GSMArena-ն:
Նշվում է, որ այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Microsoft-ի հատուկ համաժողովի ժամանակ` գործընկերների համար:
Այսպիսով, մոդելային հավաքածուում արտադրողի վերջին սմարթֆոնը կդառնա վերջերս գովազդված Lumia 650-ը: Սմարթֆոնը 5 դյույմ տրամաչափի դիսփլեյ կստանա, և ամենայն հավանականությամբ կաշխատի Qualcomm Snapdragon 210 կամ Qualcomm Snapdragon 212 չիփսեթների հիման վրա:









































