«Արարատ» և «Շիրակ» ֆուտբոլային թիմերի միջեւ հունվարի 22-ին կայացել է երկրորդ ստուգողական հանդիպումը: Երկրորդ հանդիպումը եւս ավարտվել է Գյումրիի հավաքականի հաղթանակով:
«Շիրակ»-ին նվազագույն հաշվով հաղթանակ է բերել երկրորդ խաղակեսում Էդգար Մալաքյանի գոլը: Նշենք, որ առաջին խաղակեսում «Արարատ»-ը 11 մետրանոց հարվածի հնարավորություն է ունեցել, սակայն Գեւորգ Նռանյանին չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը:
Հիշեցնենք, որ թիմերի միջեւ առաջին հանդիպումը ավարտվել էր նույն 1:0 հաշվով:









































