Տվյալների փոխանցման համար լույսի աղբյուրներ օգտագործող համակարգն առաջին անգամ իրական պայմաններում փորձարկվել է անցած տարվա վերջին: Մասնագետները ենթադրում են, որ iPhone-ի արդեն հաջորդ սերունդը կարող է հեռանկարային տեխնոլոգիայի աջակցություն ստանալ՝ հայտնում է ultramir.net-ը:
«Apple-ը Li-Fi է փորձարկում: Դատելով ծրագրաշարի iOS 9.1 կոդից՝ տեխնոլոգիան կարող է օգտագործվել նոր iPhone 7 սմարթֆոնում»,- գրել է մշակող Չեյզ Ֆրոմը:
Li-Fi-ի մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2011թ.: Տեխնոլոգիան ենթադրում է տվյալների փոխանցում լույսի միջոցով, սակայն՝ լուսավորող սարքերի և ընդունիչների օգնությամբ:
Իրական պայմաններում Li-Fi վերջերս փորձարկել է էստոնական Velmenni ընկերությունը: Տվյալների փոխանցման արագությունը կազմել է 1 Գբիթ/վ. սովորական Wi-Fi-ցանցերի մեծ մասն այսօր ունեն միջինը մոտ 10 Մբիթ/վ արագություն:









































