Սիրիայի կառավարական զորքերն ապստամբներին դուրս են մղել Դարաայի Խիրբեթ Ղազալի քաղաքից: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով ընդդիմադիրներին:
Այս քաղաքով է անցնում Հորդանանը Դարաա մարզի նույնանուն մայրաքաղաքին կապող մայրուղին: Այժմ ապստամբները մտավախություն ունեն, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի զորքերը կվերականգնեն վերահսկողությունը ճանապարհի վրա, որով կարող են սպառազինում տեղափոխել Դարաա:
ԶԼՄ-ները, վկայակոչելով ընդդիմության աղբյուրներին, հաղորդում են, որ շուրջ 1000 ապստամբ ստիպված են եղել լքել Խիրբեթ Ղազալին այն բանից հետո, երբ ընդդիմադիր ռազմական խորհուրդը չի կարողացել զենք հասցնել նրանց:











































