Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյից 60 կմ հարավ-արևելք ընկած Պոպոկատեպետլ հրաբխի խառնարանից գրանցվել է 3.2 կմ բարձրության հասնող մոխրի ուժգին արտանետում: Ինչպես հայտնել է տարերային աղետների կանխման ազգային կենտրոնը՝ խառնարանից դուրս են թափվում նաև հրաբխային գործունեության այլ արգասիքներ, որոնք պատել են 300 մետր շառավղով տարածքը:
Քամին մոխրի ամպերը տանում է Պուեբլա նահանգի կողմը, որի բնակավայրերը նախկինում բազմիցս հայտնվել են «մոխրային տեղումների» ներքո: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հրաբխագետների կարծիքով՝ առաջիկայում Պոպոկատեպետլը կարող է կրկին սկսել մոխիր ու լավա արձակել:









































