Մադրիդի «Ռեալ»-ը բանակցություններ է սկսել թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի հետ՝ նոր պայմանագրի շուրջ:
Marca-ի տեղեկությունների համաձայն՝ ակումբը պատրաստ է երկարաձգել 26-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մինչև 2021 թվականը՝ բարելավելով նրա պայմանագրի պայմանները:
Նշվում է, որ Բեյլը կդառնա «արքայական ակումբ»-ի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ աշխատավարձի չափով զիջելով միայն Քրիշտիանու Ռոնալդուին:
«Ռեալ»-ի հետ ուելսցի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2019 թվականի հունիսը:







































