Նավթի գները շարունակում են բարձրանալ։ Լոնդոնի ICE բորսայում Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մեկ բարելի մարտյան ֆյուչերսների արժեքը վերադարձել է 30 դոլարի հոգեբանական շեմին՝ հայտնում է RIA Novosti-ն։
Նավթի այդ տեսակի գինը բարձրացել է 2.04 տոկոսով ու հասել 30.2 դոլարի։
WTI նավթի մարտյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 2.98 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 30.41 դոլարի։