Thursday, 08 06 2023
Այլ ազգերին լցրել են, մեզ էլ փողոց են «քցել»․ Ֆիրդուսի բնակիչ
Հայաստանի ԱԽ քարտուղարը Բելառուս կատարած այցի ընթացքում զենքի գնման նոր հնարավորություններ է փնտրում
Արագածավանում ՔՊ-ականի մասնակցությամբ միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել
Մխիթարյանը պատրաստ է․ Ինձագին կդիմի ռիսկի
12:28
Հայտնի են ՀԱՊԿ-ի առաջիկա զորավարժությունների ծրագրերը
Ուղիղ․ ԵՊՀ-ում մեկնարկում է մագիստրոսական նոր ծրագիր՝ միջազգային դատարանների թեմայով
358.3 մլն դրամ՝ մարզական ֆեդերացիաներին
2022թ. նվաճել ենք 107 մեդալ, որը երբևէ ունեցած ամենաբարձր ցուցանիշն է. ԿԳՄՍ փոխնախարար
85 մլն դրամ՝ պրոբացիայի ծառայության համար մեքենա գնելու նպատակով
2024թ-ից ամեն տարի ԱԱԾ 40 զինծառայող հնարավորություն կունենա օգտվել հիփոթեքային ծրագրից
Էրդողանի «ժառանգորդի» խնդիրը. Միրզոյան-Ֆիդան առաջին շփումը
12:15
Դնեպրի հոսանքի արագությունը Կախովկայի ՀԷԿ-ի վթարից հետո 10 անգամ աճել է
«Էդ հզոր մարդուն ուզում ենք տեսնենք»․ Ֆիրդուսի բնակիչները վճռական են տրամադրված՝ պայքարելու են մինչև վերջ
Անահիտ Ավանեսյանը հորդորում է երեխաների հետ երթևեկելիս պահպանել անվտանգության կանոնները
ՄԹ մշակույթի նախարարը Սիմոնյանին հայտնել է, որ մանրամասն տեղեկացված է ՀՀ-ում տեղի ունեցող իրավիճակից
Լուրերի օրվա թողարկում 12:00
«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը Արցախի ջերմատնային տնտեսության վերազինման ծրագիր է սկսում
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցիների կողմից առևանգված երկու հայ զինծառայողին
Հերացու փողոցում վաղվանից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը
Օտարման ոչ ենթակա հողատարածքը վաճառվելուց հետո նվիրատվությամբ գրանցվել է Մհեր Սեդրակյանի կնոջ անունով
11:45
Կանադայում մոլեգնող անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի հյուսիս- արևելյան շրջանները
11:30
Նավթի գներն աճել են- 07-06-23
11:15
ԱՄՆ-ն հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ երկխոսությունն առանցքային է արժանապատիվ խաղաղության հասնելու համար
Ուղիղ․ ՀՀ վարչապետը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Ուղիղ․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում
Հեղուկ գազի գինը – Հունիս 8, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հունիս 8, 2023
Տարադրամի փոխարժեք – Հունիս 8, 2023
Թագավոր եմ ուզում դառնալ, որ պատերազմներին վերջ տամ, հայ տղայի արձագանքն այսպիսին է. Աննա Հակոբյան
Ալեն Սիմոնյանի ելույթը Լոնդոնում կայացած պաշտոնական ընդունելությանը

ՀՔԾ-ն Արթենյանների գործը մտցրեց դատարան` առանց պետերին պատժելու

Արարատի մարզի ոստիկանության նախկին աշխատակիցեր, իրենց կոլեգաների կողմից ծեծված, ընտանիքի երեք անդամներ` Ռազմիկ, Սրապիոն և Սամվել Արթենյանների պաշտպան Սեդա Սաֆարյանի դիմումին ՀՔԾ-ն պատշաճ ընթացք չի տվել:

Փաստաբանը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել Արարատի ոստիկանության մարզային վարչության նախկին պետ Մարգար Մելքոնյանին (նա տեղափոխվել է այլ մարզ) և ոստիկանության Վեդու բաժնի պետ Սևան Քոչարյանին: Նրանք հորն ու որդուն` Ռազմիկ և Սամվել Արթենյաններին, ապօրինաբար պահել էին ոստիկանությունում, այնուհետև Մարգար Մելքոնյանը Սամվելին հանել էր տվել վանդակաճաղերից և պահանջել, որ ծնկի գա և ներողություն խնդրի: Սամվելը հարցրել էր` ինչո՞ւ պետք է ներողություն խնդրեմ և չէր կատարել պահանջը, ինչից հետո Մելքոնյանը իրեն ենթակա ոստիկանների ներկայությամբ նվաստացրել և ծեծել էր Սամվելին: Փաստաբանի փոխանցմամբ, իր պաշտպանյալներն են այդպես նկարագրել: Ինչ վերաբերում է բաժնի պետ Սևան Քոչարյանին, ապա վերջինս Արթենյանների հարցին ի պատասխան` ասել է, որ նրանք իր պատիվն ու արժանապատվությունը գետնովն են տվել, որովհետև թույլ չեն տվել, որ ինքը Արթենյանների մեքենան դեպքի վայրից տանի տուգանային հրապարակ: Այ, հենց դրանից է պետ Քոչարյանը վիրավորվել ու նրանց գիշերը ապօրինաբար ոստիկանությունում պահել:

Հիշեցնենք, որ խոսքը 2011թ.-ի հունվարի 21-ին, ժամը 23.50-ի սահմաններում Արարատի մարզի լցակայաններից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին է. Արթենյանների ընտանիքի կրտսեր զավակը` 21-ամյա Սրապիոն Արթենյանը, երբ ինչ-որ խնջույքից դուրս է եկել և գնացել մարզի գազալցակայաններից մեկում ավտոմեքենան լիցքավորելու, այդ պահին «դեպքի վայրում» են հայտնվել Արարատի մարզի ոստիկանության երեք աշխատակիցներ` իբր դրանից մոտ մեկ ժամ առաջ ստացած ահազանգի հետքերով: Այնտեղ տեսել են Սրապիոն Արթենյանին և փորձել նրան տանել ոստիկանություն, և երբ, ամենայն հավանականությամբ, բանից անտեղյակ երիտասարդը փորձել է ընդդիմանալ, միանգամից դա ընդունել են որպես դիմադրություն իշխանության ներկայացուցչին: Այդ ժամանակ գազալցակայան են շտապել նաև Սրապիոնի հարազատները` հայրը, եղբայրը, հորեղբոր որդին:

Նրանք փորձել են պարզել քաշքշուկի պատճառը, բայց հետո այնպես է ստացվել, որ նրանք բոլորը միասին գնացել են Արարատի մարզի ոստիկանություն, որտեղ ապօրինաբար պահվել են անազատության մեջ, այնուհետև բռնության և ճնշումների ենթարկվել: Մեր ունեցած տեղեկություններով, ոստիկանության Վեդու բաժնի պետը Արթենյանների հանդեպ մինչ այդ` պետ նշանակվելուց հետո, ինչ-որ լարվածություն է ունեցել, և կասկած կա, որ կրտսեր Արթենյանի` Սրապիոնի տղայական ակտիվությունը պարզապես օգտագործել են Արթենյաններին պատժելու համար:

Գործը քննել է Հատուկ քննչական ծառայությունը և հայր ու որդիներ Արթենյաններին մեղադրանք առաջադրել ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչների առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու` դիմադրություն ցույց տալու համար (քրօրի 316 հ. 2-րդ մաս): Հենց այս գործի շրջանակներում էլ ՀՔԾ-ն քննության առարկա էր դարձրել պաշտպան Սեդա Սաֆարյանի` Արթենյանների պետերին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին դիմումը, սակայն առանձին որոշմամբ մերժել էր նրանց որպես մեղադրյալ ներգրավել` հանցագործության մասին հաղորդումը ապացուցված չլինելու պատճառաբանությամբ: Սեդա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ որոշումը բողոքարկելու են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում, քանի որ նույնիսկ ցուցմունք տված վկա ոստիկաններից ոմանք են հայտնել, թե ինչպես է մարզային ոստիկանապետն իրենց ներկայությամբ ծեծել Սամվել Արթենյանին: Պաշտպանի տպավորությամբ, քննիչը չի ցանկացել հավատալ այդ ցուցմունքներին և չհավատալով էլ որպես մեղադրյալ չի ներգրավել պետերին:

Նախաքննության ընթացքում էլ, ըստ պաշտպանի, միակողմանի քննություն է ընթացել, ինչը քննություն կոչվելու իրավունք չունի: Ս.Սաֆարյանի խոսքով, այն ապացույցները, որոնք հետագայում ներկայացվել են իբր հավաստի ապացույցներ, քննություն կատարողի վերադասը կամ այլ ոչ իրազեկված պաշտոնյա երևի չգիտի, թե այդ ապացույցների ձեռքբերումն ինչպես է կատարվել, և այդ ապօրինություններն ինչ սահմանների են հասել: «Կարծում եմ, որ այս գործի ելքն էլ մնացած գործերի նման ծուռ է գնալու»,- դեռ նախաքննության փուլում կանխատեսել էր Սեդա Սաֆարյանը: Սակայն այժմ նա ամեն ինչ անում է, որ հավասարության սկզբունքը բոլորի համար գործի, շտկվեն քննության ընթացքը բացահայտորեն ծռած քննիչների սխալները և պետեր Մ.Մելքոնյանն ու Ս.Քոչարյանը ևս քրեական պատասխանատվության ենթարկվեն:

Իսկ Արթենյանների մասով գործն արդեն մտել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, նախապատրաստական փուլում է և այն լսելու է դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում