«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին կարող է «Բավարիա» տեղափոխվել:
Mirror-ի տեղեկությունների համաձայն` Ռունին արդեն ակնարկել է, որ պատրաստ է լքել իր ներկայիս ակումբն ու մյունխենյան ակումբ տեղափոխվել:
«Բավարիա»-ն հիանալի շանսեր ունի նվաճելու բոլոր կարևորագույն տիտղոսներն ընթացիկ մրցաշրջանում, սակայն ապագա գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ թիմը հզորացնելու կարիք է զգացվում:
Mirror-ը հայտնում է, որ «Բավարիա»-ն պատրաստ է 35 մլն եվրո վճարել Ռունիի տրանսֆերի դիմաց:









































