ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի նահանգապետ Քրիս Քրիստին խոստովանել է, որ վիրահատվել է ավելորդ քաշից ազատվելու համար: Քրիստին հանրապետական նահանգապետ է, որը նոյեմբերին իր թեկնածությունն է առաջադրելու երկրորդ անգամ և չի բացառում, որ կառաջադրվի 2016թ. նախագահական ընտրություններին՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Նահանգապետը հայտարարել է, որ վիրահատության պատճառը կարիերան չէ, այլ առողջությունը:
Քրիստին, որը երկար տարիներ տառապել է ճարպակալումից, նշել է, որ ինքը ենթարկվել է ստամոքսի օղակավորման վիրահատության: Նման վիրահատությունը հանգեցնում է քաշի աստիճանաբար նվազման և փակում է ախորժակը:
Քրիստիի խոսքով՝ ինքը վիրահատության մասին սկսել է մտածել 2012թ. սեպտեմբերին՝ 50-ամյակին, և իր մտադրությունն իրականացրել է նոյեմբերին: Նահանգապետը նշել է, որ նախկինում փորձել է նիհարելու տարբեր միջոցներ, սակայն դրանք չեն օգնել:
Քրիստին հանրապետական ամենահայտնի նահանգապետերից է: 2012թ. նա հրաժարվեց իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններին և աջակցեց Միթ Ռոմնիին, ով պարտվեց Բարաք Օբամային:








































