ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը երեքշաբթի հանրությանը կոչ է արել դադարեցնել հաջորդ նախագահական ընտրություններին իր կնոջ՝ Հիլարիի հնարավոր մասնակցության հարցի քննարկումը:
«Ներկայում նա զբաղվում է մեր բարեգործական հիմնադրամի գործերով, գրում է գրքեր: Նա հաճույք է ստանում կյանքից՝ վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ հայտնվելով ԱՄՆ շարքային քաղաքացու դերում»,- ասել է Բիլ Քլինթոնը: Այս մասին հայտնում է Washington Post-ը:
Նա իր կնոջ՝ նախագահական ընտրապայքարի հնարավոր մասնակցության մասին շշուկների տարածումն անվանել է «ժամանակի ամենաանիմաստ կորուստ»:
Մի քանի ամիս անց Քլինթոնը լքեց ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը: Նրան այդ պաշտոնում փոխարինելու եկավ Ջոն Քերին:










































