BMW գերմանական ավտոարտադրողը երեքշաբթի հայտարարել է ողջ աշխարհից 220 հազար ավտոմեքենայի հետկանչի մասին՝ կապված անվտանգության բարձիկի հնարավոր թերության հետ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Հետկանչը տարածվում է 3-Series սեդան, կուպե, կաբրիոլետ և ունիվերսալ մեքենաների վրա, ինչպես նաև M3 կուպեների ու կաբրիոլետների վրա: Հետ կանչվող մեքենաները հոսքագծից իջեցվել են 2011-ի դեկտեմբերից 2013-ի մարտ ընկած ժամանակահատվածում:
Թերությունը նկատվել է դետալներում, որոնք BMW-ի համար մատակարարում է պահեստամասերի ճապոնական Takata արտադրողը: Ավելի վաղ նույն պատճառով մոտ 3.5 մլն ավտոմեքենայի հետկանչի մասին էին հայտարարել նաև Toyota, Nissan և Honda ընկերությունները:










































