«Աստղային պատերազմներ» կինոասքի 8-րդ մասի պրեմիերան կկայանա 2017-ի դեկտեմբերի 15-ին: Այս մասին ասվում է Walt Disney-ի կայքում: Ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսոր Ռայան Ջոնսոնը նկարահանումները կսկսի այս տարվա փետրվարին՝ Լոնդոնում:
Պատճառը, որի համար ֆիլմի պրեմիերան հետաձգվել է 7 ամսով, համարվում է սերիալի 7-րդ մասի «արտակարգ հաջողությունը», որը լայն վարձույթ է դուրս եկել 2015-ի դեկտեմբերին: Նախապես ծրագրվում էր հերթական ֆիլմը թողարկել 2017-ի մայիսի 16-ին:












































