Երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը ՀՀԿ Կենտրոնական գրասենյակի մոտ այլևս ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին հարցրել Է, թե պատրա՞ստ Է վերջինս աշխատել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ: Խնդիրն այն Է, որ վերջին տարիներին Սպորտի նախարարությունը գործում Է Ազգային Օլիմպիական կոմիտեի, այսինքն Ծառուկյանի լիակատար վերահսկողության ներքո: Աշխարհահռչակ ծանրորդնախարարը պատասխանել Է. «Ձեր հարցին հետո կպատասխանեմ: Դեռ իմ նշանակման պաշտոնական հայտարարությունը չի եղել»:
Թղթակցի դիտարկմանը, թե՝ հենց պաշտոնապես նախարար դառնաք, անհասանելի եք լինելու, Վարդանյանը խոստացել է, որ այդպես չի լինելու: Նորանշանակ նախարարին թևանցուկ ուղեկցելիս է եղել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով լրագրողներին հուշել է, որ քանի պաշտոնական հայտարարություն չկա, կոռեկտ չէ, որ նախարարը հարցերին պատասխանի: «էթիկայի խնդիր կա: Մի քանի օրից կպատասխանի»,- ասել է նա և Վարդանյանի հետ նստելով մեքենան՝ հեռացել են Մելիք-Ադամյան փողոցից:








































