Ռուսաստանը պետք է դադարեցնի սիրիական ընդդիմությանը հարվածելը, որը պայքարում է ԴԱԻՇ-ի դեմ: Այդպիսի կարծիք է հայտնել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: Նա ելույթ է ունեցել Սիրիայում գործող 26 երկրներից 7-ի պաշտպանության նախարարների հետ հանդիպման արդյունքներով, հայտնում է TASS-ը:
«Մենք համարում ենք, որ սիրիական իրադարձություններում Ռուսաստանը հանդիսանում է կարևոր գործող դեմք: Սակայն մենք, ընդունելով այդ կարևոր դերը, միաժամանակ ցանկանում ենք, որ Ռուսաստանը իր ուժերը կենտրոնացնի ԴԱԻՇ-ին հարվածելու վրա և դադարի ընդդիմության այն խմբավորումների վրա հարձակվելուց, որոնք իրենք են ԴԱԻՇ-ի դեմ պայքարում»,- ասել է ֆրանսիական նախարարը:









































