Առևտրի համաշխարհային կազմակերպության նոր գլխավոր տնօրեն է ընտրվել բրազիլացի Ռոբերտու Ազևեդուն: Որոշումն ընդունվել է այսօր կազմակերպության 159 անդամների խորհրդակցության 3-րդ փուլում, հաղորդում է ITAR-TASS-ը:
Այս պաշտոնի համար պայքարում բրազիլացի դիվանագետը շրջանցել է մեքսիկացի Էրմինիո Բլանկոյին:
Նշենք, որ 55-ամյա քաղաքական գործիչն Առևտրի համաշխարհային կազմակերպությունը կգլխավորի սեպտեմբերի 1-ից, երբ կլրանա կազմակերպության ներկայիս գլխավոր տնօրեն ֆրանսիացի Պասկալ Լամիի պաշտոնավարման ժամկետը:









































