Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կատալոնական «Բարսելոնա»-ն այսօր արտագնա խաղ է անցկացնելու Բիլբաոյի «Ատլետիկ»-ի հետ։
Լուիս Սուարեսը, ով «Էսպանյոլ»-ի հետ խաղում մրցակցի ֆուտբոլիստների հասցեին վիրավորական արտահայտություններ է արել, որակազրկված է 2 խաղով և չի կարողանա օգնել իր թիմին։
«Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին թեթև վնասվածք է ստացել «Ատլետիկ»-ի հետ Լա Լիգայում օրեր առաջ կայացած խաղում (6:0):
«Խաղացողների առողջությունը երբեք չեմ վտանգել։ Այլ բան է, եթե սա լիներ եզրափակիչ։ Այս պարագայում ռիսկի դիմել պետք չէ»,- հայտարարել է «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն։









































