Կառլ Մարքսի ծննդյան 195-ամյակի կապակցությամբ նկարիչ Օտմար Հերլը Տրիրում՝ փիլիսոփայի հայրենի քաղաքում տեղադրել է ինստալացիա, որը բաղկացած է Մարքսին պատկանող 500 պլաստիկե արձաններից, գրում է The Local-ը:
Հերլի բոլոր «մարքսերն» ունեն մոտ 1 մ բարձրություն: Դրանք ունեն կարմիրի տարբեր նրբերանգներ: Ինստալացիան պաշտոնապես բացվել է մայիսի 5-ին՝ Մարքսի ծննդյան օրը:
Իր աշխատանքով Հերլը ցանկացել էր հասնել նրան, որ անցորդները վերաիմաստավորեն նրա կերպարը ու հասկանան, որ նրա ազդեցությունը շատ մեծ է:
Der Spiegel-ին տված մեկնաբանության մեջ նկարիչը հայտարարել է, որ Մարքսը նշանավոր գերմանացի փիլիսոփա էր, որին հաճախ սխալ են հասկանում:
Քանդակագործ Օտմար Հերլը Նաուհայմից է, նա հայտնի է միանման քանդակներից ու օբյեկտներից պատրաստված ինստալացիաներով:







































