«Լիվերպուլ»-ի առաջատար Սթիվեն Ջերարդը կարող է բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումները` ուսի վնասվածքի պատճառով: Այդ մասին է հայտնում The Sun-ը:
«Էվերթոն»-ի դեմ խաղի ժամանակ ֆուտբոլիստի վնասվածքը կրկին բորբոքվել է: «Լիվերպուլ»-ի ղեկավարներն անհրաժեշտ են համարում անհապաղ վիրահատության ենթարկել Ջերարդին:
Ենթադրվում է, որ Սթիվենը կարող է ապաքինվել և շարք վերադառնալ Ասիա մեկնելուց առաջ:








































