Մայիսի 8-ին Նյու Յորքում Christie’s աճուրդի տանը տեղի կունենա «Մոդեռնիզմի ու իմպրեսիոնիզմի արվեստը» խորագրով երեկոյան աճուրդ:
Ինչպես նշված է Christie’s աճուրդի տան կայքում, մասնավորապես ցուցադրվելու է Խաիմ Սուտինի (1893-1943թթ.) «Փոքրիկ հրուշակագործը» կտավը, որը գնահատվում է 16-22 մլն դոլար: Աճուրդում կներկայացվի նրա ևս երկու աշխատանք՝ «Գյուղական պեյզաժն» ու «Թրաշուշանները», որոնց նախնական արժեքն է 1,6-2,4 մլն դոլար ու 650-950 հազար դոլար՝ համապատասխանաբար:
Կայանալիք աճուրդի մեկ այլ թոփ-լոտ է Մարկ Շագալի 1926թ. ստեղծված «Երեք ակրոբատ» կտավը, որը գնահատվում է 6-9 մլն դոլար:
Բացի դրանից՝ աճուրդի է հանվելու Պաբլո Պիկասոյի (1881-1973թթ.) 11 կտավ: Հիշատակության են արժանի նրա երկու ստեղծագործությունները, որոնք ստեղծվել են Փարիզում՝ «Գեղուհին» կտավը (1931թ.)՝ նախական արժեքը 0,8-1,2 մլն դոլար ու 1953թ. ստեղծված «Կարմիր զգեստով նստած կինը կապույտ ֆոնին» կուբիստական դիմանկարը (1953թ.), որտեղ պատկերված է նկարչի սիրուհին ու մուսան՝ Ֆրանսուազա Ժիլոն:
Աճուրդում կներկայացվեն նաև Խոան Միրոյի (1893-1983թթ.), Ֆերնար Լեժեի, Մաքս Լիբերմանի աշխատանքներից:









































