Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն վստահ է, որ «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարն առաջիկայում կնվաճի «Ոսկե գնդակ»-ը: Աշխարհի 1986 թվականի չեմպիոնը նշում է, թե երբ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը կարժանանա պատվավոր մրցանակին:
«Տարեցտարի Նեյմարն ավելի լավ է խաղում: «Բարսելոնա»-ում անցկացրած իր առաջին մրցաշրջանում նա Մեսսիի ծառան էր: Երկրորդ մրցաշրջանում դարձավ Լեոյի խաղընկերը:
Իսկ այժմ նա ազատ է գործում: Նեյմարը կնվաճի «Ոսկե գնդակ»-ը երեք տարի անց»,- Record-ը մեջբերում է Վալդանոյի խոսքերը:









































