YouTube վիդեոհոսթինգի նոր հերոս է դարձել մի տեսանյութ, որի հերոսը Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի յոթ ամսական բնակիչն է: Տեսանյութում պատկերված է ջրային դահուկներով «ճամփորդության» երեխայի առաջին փորձը:
Երեխայի մոր խոսքերով՝ մարզումներն անցկացվել են Դայեր լճի ափին:
«Մեր տղան՝ Ռեյդերը, սովորում է վարել ջրային դահուկ: Ընդգծեմ՝ նա նավակից կապված չէ: Մենք ուղղակի տանում ենք նրան ջրի մակերեսով»,- գրել է երեխայի մայրը:
Թամարա Բլեյրը նշել է, որ իրենք ժամանակավորապես ստիպված կլինեն դադարեցնել մարզումները ցրտերի պատճառով: Նա հավաստիացրել է, որ Ռեյդերը կրկին կմարզվի հաջորդ սեզոնի սկզբին:
Տեսանյութի մեկնաբանությունների որոշ օգտատերեր դատապարտել են ծնողներին, սակայն մեծ մասին դուր է եկել տեսանյութը: Այն ունի ավելի քան 129 հազար դիտում:











































