Անգլիական «Սթոք Սիթի»-ի հարձակվող Բոյան Կրկիչը կարծում է, որ անգլիական եղանակը չէր կարող խանգարել կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին հանդես գալ անգլիական ակումբներում, տեղեկացնում է Mirror.co.uk-ը:
«Մեսսին կարող էր փայլուն ելույթներ ունենալ «Սթոք Սիթի»-ի կազմում: Մեսսին ձնաբքի դեպքում էլ կարող էր հիանալի ելույթ ունենալ Անգլիայում:
Մի անգամ Մեսսին ինձ ասաց, որ այն մարդիկ, ովքեր կարծում են, թե նա չի կարող հանդես գալ Անգլիայում, չարաչար սխալվում են: Մեսսին ասաց, որ 11 տարեկան հասակում Ռոսարիոում հանդես էր գալիս վատ պայմաններում»,- հայտարարել է Կրկիչը:








































