Բրիտանացի կատարող Ադելի Hello տեսահոլովակը ռեկորդ է սահմանել՝ YouTube վիդեոհոսթինգում 88 օրում հավաքելով 1 մլրդ դիտում։ Այս մասին հայտնում է Vocativ -ը։
Նրա մոտ մրցակից՝ կորեացի PSY ռեփերի Gangnam Style տեսահոլովակը նման ցուցանիշի է հասել 159 օրում։
Ադելի տեսահոլովակը հրապարակվել է նոյեմբերի 22-ին։
Փորձագետները կանխատեսում են, որ Ադելին կհաջողվի դիտումների քանակի բացարձակ ռեկորդ սահմանել, որն այժմ պատկանում է PSY-ին՝ հունվարի 19-ի դրությամբ 2.5 մլրդ դիտում։








































