Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին զարմացրել է իր երկրին մինի-կիսաշրջազգեստների արգելքով՝ հայտնում է քենիական «Ստանդարտ» թերթը։
Նա հայտարարել է, որ կարճ կիսաշրջազգեստներն ու կարճ զգեստները հանգեցնում են ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի տարածմանը։ Նախագահը պահանջել է, որպեսզի կանայք ազատվեն այդ հագուստից երեք շաբաթում։
Մի քանի ամիս առաջ երկրում արգելվել է «սադրիչ տվերկ պարը», որը ազգային մշակույթի զարգացման հարցերով գերատեսչության տնօրենի խոսքով՝ «բացասաբար է ազդել երիտասարդ սերնդի վրա»։










































