Friday, 03 07 2026
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ

Սեպտեմբերի 3-ի ուրվականը հայ-իրանական սահմանին

Իրանի հանդեպ պատժամիջոցների չեղարկումը պաշտոնական Երևանը ողջունեց շատ արագ՝ հայտարարելով, որ պատրաստակամ է խորացնել հարաբերությունները Իրանի հետ: Իրանի, այսպես ասած, ապաշրջափակումը Հայաստանի համար իսկապես հնարավորություն է, սակայն մենք գիտենք, որ մի բան է Հայաստանի համար հնարավորությունը, և մեկ այլ բան է, թե ինչքանով է Հայաստանը կարողանում օգտագործել այդ հնարավորությունը: Հայաստանի համար հնարավորություն էր նաև Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, Ազատ և համապարփակ առևտրի հեռանկարը, սակայն Հայաստանը ոչ միայն վերջին պահին հրաժարվեց այդ հնարավորությունից, այլ հրաժարվեց չափազանց ամոթալի և նվաստացուցիչ ձևով:

Այնպես որ, Հայաստանի պարագայում հնարավորությունները ինչքան ոգևորիչ են, նույնքան էլ, ըստ էության, կարող են մտահոգիչ լինել: Ավելին՝ դժվար է ասել, թե Հայաստանն իր անկախության քառորդ դարի ընթացքում ինչն է ավելի շատ արել՝ հնարավորություններն օգտագործել է, թե բաց թողել: Եվ այս տեսանկյունից է, որ Իրանի հետ հարաբերությունների խորացումը դեռ պետք է դեկլարացիաներից վերաճի գործի: Մինչ այժմ պատժամիջոցների հանգամանքը Երևանի համար լավ արդարացում էր:

Իհարկե, պատժամիջոցների վերացումը չողջունելը կլիներ ուղղակի զավեշտալի, և Երևանը գոնե ողջունել դրանց վերացումը պարտավոր էր, այլապես դա կլիներ շատ տարօրինակ: Սակայն ներկայումս այդ ողջույնը չէ, որ ակնկալվում է, այլ գործնական նախաձեռնություններ: Ավելին՝ դրանք արդեն իսկ երևի թե պետք է հնչած լինեին, այսինքն՝ Երևանն արդեն իսկ պետք է ունենար նախաձեռնություններ, որոնք պետք է բարձրաձայնվեին:

Տվյալ պարագայում խնդիրը շատ պարզ է՝ ինչքանով կարող է Հայաստանը ինքնուրույն լինել Իրանի հետ հարաբերություններում և չենթարկվել ռուսական ազդեցությանը: Վերջին հաշվով, վերստին համեմատություն անելով եվրաասոցացման գործընթացի հետ, թեև այս դեպքում խոսքը ոչ թե Ռուսաստանի հետ տնտեսա-քաղաքական հակադրության մեջ գտնվող Արևմուտքի, այլ Իրանի մասին է, որի հետ Մոսկվան կարծեք թե առերևույթ գոնե դրական և նույնիսկ բարեկամական հարաբերությունների մեջ է, այնուամենայնիվ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար, ըստ էության, ունի նույն հեռանկարայաին էֆեկտը՝ տնտեսական այլընտրանքներ, որոնք կարող են բերել քաղաքական անկախության:

Եվ սա նշանակում է, որ, մեծ հաշվով, առկա են ռիսկեր, որ հայ-իրանական հարաբերությունների իրական խորացումը կարող է արժանանալ ռուսական դժգոհության, ինչպես եվրաասոցացումը, թեկուզ և այդ դժգոհությունն արտահայտվի այլ ձևերով և ավելի քողարկված ու ստվերային ձևերով, քան եվրաասոցացման դեպքում:

Եվ այս տեսանկյունից, Իրան-Հայաստան հարաբերությունների խորացմանը սպառնում է սեպտեմբերի 3-ի ուրվականը, ու պատժամիջոցները չեղարկելուց հետո, դեռ պետք է չեղարկել այդ ուրվականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում