Monday, 06 07 2026
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Հայազգի ո՞ր քրեական հեղինակություններին է բախտ վիճակվել հանդիպել Հայաստան ժամանած Շաքրո Մոլոդոյին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ Հայաստան ժամանեց օրենքով գող Շաքրո Մոլոդոյը` (Զախարիյ Կալաշով), որից հետո հասարակության շրջանում անհանգստության ալիք բարձրացավ, թե Հայաստանում հերթական անգամ գողական «ռազբորկա» է հասունանում: Սակայն քրեական հեղինակության այցը և դրան նախորդած իրադարձությունները զարգացան այնպիսի ուղղությամբ, որ Շաքրո Մոլոդոյի այցը չվերածվեց գողական «ռազբորկայի», այլ ամեն ինչ ավարտվեց «դահուկների շրջանակներում»:

…Նրա ամանորյա «խորհրդավոր» հանգստից «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

Տեղեկացանք, որ երբ Շաքրո Մոլոդոյը ժամանել է Հայաստան, որոշ քրեական հեղինակություններ փորձել են դիմնավորել նրան օդանավակայանում, սակայն ՀՀ իրավապահները արգելել են նրանց մուտքը օդանավակայան: Այսպիսով, օրենքով գողը անմիջապես ուղևորվել է Ծաղկաձոր: Նա իր ամանորյա հանգիստը անցկացրել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրում, որը պատկանում է ՀՀ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Շաքրո Մոլոդոյը մնացել է Ծաղկաձորի ամենաթանկ հյուրանոցային համալիրի ամենաթանկ համարում, որտեղ երկու անձի համար 1 օրվա արժեքը կազմում է 4 միլիոն դրամ: Ըստ ականատեսների` Շաքրո Մոլոդոյը ամեն առավոտ դահուկ է քշել, իսկ օրվա երկրորդ կեսին նկատել են, թե ինչպես են նրա համար հատուկ հայկական խորոված և այլ հետաքրքիր ուտեստներ պատրաստում: Ըստ մեզ հասած տեղեկությունների` Շաքրո Մոլոդոյին են հանդիպել նաև Հայաստանի որոշ քրեական հեղինակություններ, որոնց վերջինս խորհուրդներ է տվել, թե օրինակ՝ ինչպես ապրել քրեական աշխարհում՝ անխոցելի լինելու համար: Մասնավորապես նա հատուկ շեշտադրում է արել, որ քրեական հեղինակությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ֆինանսական կախում չունենան օլիգարխներից, գործարարներից, որպեսզի հետագայում նաև կարողանան ազդեցության առումով առավել ազատ լինել: Ավելին՝ իր խոսքից բացի, նա նաև օրինակ է ծառայել: Հյուրանոցային համալիրի մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, երբ Հայաստանի մի շարք օլիգարխներ փորձել են «փակել» Շաքրո Մոլոդոյի ամանորյա հանգստի ծախսերը, հայաստանյան օրենքով գողերից Անդրանիկ Սողոյանը` Զապը, թույլ չի տվել՝ անձամբ վճարելով հայտնի քրեական հեղինակության ամանորյա ծախսերի հաշիվը:

Ասել է թե՝ Շաքրո Մոլոդոյի հանգստի համար քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանը 24 միլիոն դրամ գումար է ծախսել: Ի դեպ, տեղեկություններ տարածվեցին, թե Շաքրո Մոլոդոյը հանդիպել է Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն մեր աղբյուրների վստահեցմամբ` քրեական աշխարհի հյուրերը հայաստանյան որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ չեն հանդիպել: Նրանց հանդիպումները սկսվել և ավարտվել են քրեական աշխարհի ներկայացուցիչների շրջանակներում: Ականատեսները պատմում են, որ Շաքրո Մոլոդոյը ընդգծված ջերմ վերաբերմունք է ցուցաբերել Արմեն Հարությունյանի, հանցավոր շրջանակներում ավելի հայտնի Արմեն Կանևսկոյի եղբոր` Արտյոմ Կանևսկոյի նկատմամբ»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ասել է թե՝ Շաքրո Մոլոդոյի հանգստի համար քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանը 24 միլիոն դրամ գումար է ծախսել: Ի դեպ, տեղեկություններ տարածվեցին, թե Շաքրո Մոլոդոյը հանդիպել է Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն մեր աղբյուրների վստահեցմամբ` քրեական աշխարհի հյուրերը հայաստանյան որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ չեն հանդիպել: Նրանց հանդիպումները սկսվել և ավարտվել են քրեական աշխարհի ներկայացուցիչների շրջանակներում:

Ականատեսները պատմում են, որ Շաքրո Մոլոդոյը ընդգծված ջերմ վերաբերմունք է ցուցաբերել Արմեն Հարությունյանի, հանցավոր շրջանակներում ավելի հայտնի Արմեն Կանևսկոյի եղբոր` Արտյոմ Կանևսկոյի նկատմամբ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում