Հայաստանի Գավաթի եզրափակիչ խաղից առաջ ակումբի մամուլի ծառայությանն իր կարծիքն է հայտնել «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը:
«Շիրակը» մի քանի օր առաջ դարձավ Հայաստանի չեմպիոն և դա պատահական չէ: Գյումրիի թիմը ամբողջ մրցաշրջանում լավ հանդես եկավ և հիմա էլ կփորձի նվաճել Հայաստանի գավաթը:
Բայց գավաթի եզրափակիչներում ֆավորիտներ չկան: Կա մեկ վճռական խաղ և կարող է հաղթել այն թիմը, որը լավ պատրաստ կլինի տվյալ պահին: Մենք էլ մեր հերթին ցանկանում ենք ուրախացնել մեր ֆուտբոլասերներին և կփորձենք նվաճել Հայաստանի գավաթը»:
Լուսանկարը՝ «Փյունիկ»-ի պաշտոնական կայքի:






































