Մայիսի 8-ին Վանաձորում մեկնարկելու է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար՝ նվիրված Մարշալ Բաղրամյանի հիշատակին:
Բացի հայ մարզիկներից մրցաշարին մասնակցելու են նաև ըմբիշներ Վրաստանից և Ռուսաստանի Դաշնությունից: Հայաստան են ժամանելու 15 վրացի և 3 ռուս մարզիկ: Յուրաքանչյուր քաշային կարգում մեր երկիրը ներկայացնելու են 10 մարզիկներ, ովքեր հաջող են հանդես եկել Հայաստանի պատանիների առաջնության ընթացքում:
Նշենք, որ Մարշալ Բաղրամյանի մրցաշարը հոբելյանական է, այն մեկնարկել է 1983թ. և անց է կացվում արդեն 30-րդ անգամ: Այս մրցաշարում լավ հանդես եկած պատանի հայ ըմբիշները հունիսին կմեկնեն Չերնոգորիա՝ մասնակցելու Եվրոպայի պատանիների առաջնությանը:




































