Ամերիկյան Flint Hills Resources ընկերությունը, որը պատկանում է միլիարդատերեր Չարլզ և Դևիդ Կոխերին, պատրաստ է 0.5 դոլար վճարել յուրաքանչյուր բարել նավթի համար, միայն թե այն գնեն։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ընկերությանը։
Դեռևս անցած տարի ընկերության արդյունահանած նավթի մեկ բարելը վաճառվել է 13.5 դոլարով, իսկ 2014-ի հունվարին՝ 47.6 դոլարով։
Հավելավճարի սահմանումը՝ նավթից ազատվելու նպատակով, ընկերությունում բացատրել են նավթի համաշխարհային գների կտրուկ փլուզմամբ, ինչպես նաև արդյունահանվող նավթի ցածր որակով։









































