Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բաքու կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, կողմերը խոսել են երկու երկրների միջև հարաբերություններից և քննարկել ապագա համագործակցությանն առնչվող հարցեր:
Երկու երկրների նախագահներն առանձնակի ուշադրության են արժանացրել այն նախագծերը, որոնք վրացական և ադրբեջանական կողմերն իրականացնում են միասին: Մասավորապես, խոսվել է Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության մասին: Նշվել է, որ այն մեծ նշանակություն ունի երկու երկրների համար:
Սաակաշվիլին և Ալիևը հայտարարել են, որ երկաթուղու միջոցով Վրաստանն ու Ադրբեջանը կապ կհաստատեն Եվրոպայի հետ, իսկ աշխարհաքաղաքական տեսանկյունից այն ունի ռազմավարական նշանակություն և տարածաշրջանում կայունության, անվտանգության գլխավոր երաշխիքներից մեկն է:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին այցելել է Բաքու՝ Հարավկովկասյան ֆորումին մասնակցելու համար:










































