Օրերս հայտնի է դարձել, որ մոդել Քենդալ Ջենները և նրա ընկերը՝ բրիտանական One Direction խմբի անդամ Հարրի Սթայլսը պատրաստվում են սկսել միասին ապրել, հայտնում է elle.ru-ն: «Երեխաները հասկացել են, որ պատրաստ են նոր փուլի հարաբերություններում և որոշել են միանալ,- նշում են աստղային զույգի ընկերները: Հարրին պատրաստվում է իր իրերի մի մասը տեղափոխել Քենդալի բնակարան Լոս Անջելես: Բացի դրանից՝ նրանք միշտ միասին են ապրում Հարրիի բնակարաններում Լոնդոնում, երբ երկուսն էլ լինում են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում»:
Ներքին աղբյուրների վստահեցմամբ՝ Քենդալն ու Հարրին ընդհանրապես շատ ընդհանուր բաներ ունեն, ուստի նրանց համար այդքան հեշտ է ընդհանուր լեզու գտնել. «Ախր, հասկանում եք, նրանց երկուսի հայտնիությունը եկել է շատ վաղ տարիքում, ուստի նրանք, ինչպես ուրիշ ոչ ոք, գիտեն՝ ինչ է օրը 24 ժամ պապարացիների ուշադրության կենտրոնում լինելը»:
Մոդելն ու երաժիշտը նախկինում էլ են փորձել հարաբերություններ կառուցել, բայց առաջին փորձն անհաջող է եղել: Զույգը սկսել է հանդիպել 2013 թ., բայց մի քանի ամիս անց բաժանվել է լարված աշխատանքային գրաֆիկների և իրար հետ բավական ժամանակ անցկացնելու անհնարինության պատճառով: Եվ ահա, վերջերս մամուլում տեղեկություն հայտնվեց, որ նախկին սիրահարները նորից միասին են:














































