ԱՄՆ Պետդեպարտամենտում տվյալներ չկան այն մասին, որ Իսրայելը զգուշացրել է ԱՄՆ-ին Սիրիային հարվածելու մասին: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը:
«Ես տեղյակ չեմ, թե ինչպես են այդ մասին իմացել ուրիշները: Կարող եմ ասել, որ ես այդ մասին իմացել եմ ԶԼՄ-ների հաղորդագրություններից: Ես տվյալներ չունեմ այն մասին, որ մեզ նախօրոք տեղյակ են պահել իրենց գործողությունների մասին»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը լրագրողների հետ հանդիպմանը:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը համակարգում են ռազմավարական հարցերի իրենց գործողությունները:
ԱՄՆ-ի Պետդեպի ներկայացուցիչը կրկին հաստատել է երկրի դիրքորոշումը, որի համաձայն՝ Իսրայելը օրինական իրավունք ունի ահաբեկչական կազմակերպություններին զենքի մատակարարումներից իրեն պաշտպանելու:











































