Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Արամի 30 հասցեում մի գիշերվա ընթացքում ոչնչացվել է մոտ 2 դար ապրած կարմիր տուֆից շենքը

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունից հայտնում են, որ հունվարի 16 լույս 17-ի գիշերը կրկին դիվերսիա կազմակերպվեց մեր քաղաքի փոքր կենտրոնի ամենաարժեքավոր հատվածներից մեկում, Աբովյան՝ նախկին Աստաֆյան և Արամի խաչմերուկում։ Արամի 30 հասցեում մոտ երկու դար ապրած կարմիր տուֆից շենքը մի գիշերվա ընթացքում ոչնչացվեց կառուցապատողների ծանր տեխնիկայի գործադրմամբ։ Մեր քաղաքի պատմական ժառանգության հանդեպ այս հերթական հանցագործության գլխավոր պատասխանատուները նույն նրանք են, ում հրաժարականը քաղաքացիական հանրույթը բազմիցս է պահանջել ու մինչ օրս էլ պահանջում է – Նարեկ Սարգսյան և Տարոն Մարգարյան։ Մշակույթի նախարարի մասին պատմությունը լռում է։

Այս տխրահռչակ չինովնիկները չհասկացան, որ Երևանի կենտրոնը փորձադաշտ չէ։ Չհասկացան, որ քաղաքաշինական նախագծերը պետք է համապատասխանեցվեն Երևանի պատմաճարտարապետական հանգույցներին, ոչ թե այդ հանգույցները ոչնչացվեն՝ տարածք բացելով մեկ-երկու հոգու հիվանդագին մտավիժումներից ծնված պրոյեկտների համար։

Պայքարը Արամի 30-ի պահպանման համար սկսվել էր ավելի քան հինգ տարի առաջ: Քաղաքի պատմությունը հարգող քաղաքացիների ջանքերը զուր չէին, սակայն այս գեղեցիկ շենքի կյանքը հաջողվեց երկարաձգել միայն մինչև քաղաքաշինական այսօրվա համաճարակը։ Այսպես է լինում, երբ բոլորս մեր հույսը դնում ենք ոչ թե մեր իսկ ուժերի, համախմբվածության ու հետևողականության, այլ ապիկար ղեկավարների մտքի զարթոնքի, օրինապահության կամ քաղաքի ճակատագրի վրա։ Իրականում այս շենքի համար մղվող պաքարը դադարել էր այն բանից հետո, երբ տարածքի քաղաքաշինական ծրագրի նախագծող Աշոտ Ալեքսանյանը քաղաքացիներին վստահեցրել էր, որ Արամի 30-ի առնվազն ֆասադային հատվածը հնարավոր կլիներ պահպանել։ Եվ այդպես, փափուկ բարձի խայծն աշխատեց։

Ինչ վերաբերում է օրենքին, ապա նկատենք, որ տարածքում մինչ այժմ որևէ նախագիծ հրապարակված չէ։ Մեր օրերի նապոլեոնները արհամարհում են քաղաքացուն և քաղաքաշինության մասին ՀՀ օրենքը և իրենց խզբզանքները պահում բարձի տակ։ Իսկ քանդման աշխատանքների համար գերադասում են գիշերային ժամերը, որպեսզի հնարավոր լինի ինքնափլուզման միֆերով լցնել ժողովրդի ականջները, ինչպես արվեց, օրինակ, «Փակ շուկայի» և Հրաչյա Աճառյանի անվան N 72 դպրոցի պարագայում։ Արդեն քանդված շենքերի բազմաթիվ լուսանկարներ այսօր ցուցադրվում են մետրոկայարանների դամբարանային մթնոլորտում։ Այսպիսով, մշակույթի նախարարությունն էլ շարունակում է մնալ պատմական շենքերի հուղարկավորության և հիշատակման բյուրոյի դերում։

Իսկ Արամի 30-ի քանդումը, որը կրկին գլխավորեցին Երևան քաղաքի հետ ծնունդով և հոգով որևէ կապ չունեցող անձինք, ճանապարհ է բացում դեպի Ազգային պատկերասրահ, որը կարող է դառնալ Նարեկ Սարգսյանի հիվանդ մտքի հաջորդ թիրախը։

6a1d5101-9ef4-4629-a3aa-b772a58bc5a9

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում