Defense News պարբերականի փոխանցմամբ՝ հարձակողական հրթիռային համակարգեր ստեղծելու Թուրքիայի մտադրությունը դիվանագետների ու վերլուծաբանների մտահոգությունն է հարուցում։ Անկարայում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին մտահոգել է հարձակողական հրթիռային սպառազինություն մշակելու Թուրքիայի ցանկությունը:
«Թուրքիան անվտանգության անձրևանոցի մի մասն է։ Մենք վստահ չենք, որ որևէ իմաստ կա հարձակողական սպառազինություն ստանալու Թուրքիայի փորձերում՝ չնայած տարածաշրջանում ռազմական բարձր սպառնալիքի զգացողության հիմնավորմանը»,- ասել է նա։
Թուրքիայում ԵՄ դիվանագիտական առաքելության աշխատակիցներից մեկը հայտարարել է, որ Անկարայի մտադրությունները մտահոգիչ են. «Նման հավակնությունները կարող են կրոնական հակամարտություն առաջացնել տարածաշրջանում։ ՆԱՏՕ-ի անդամ երկրի ու Իրանի միջև հրթիռային մրցակցությունն ամեն դեպքում տհաճ հեռանկար է»։











































