Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն և բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն փոխանակել են մարզաշապիկները: Նրանք նաև հիացմունք են հայտնել միմյանց խաղով:
«Կարծում եմ, որ Ռոնալդուն ժամանակակից ֆուտբոլի լավագույն խաղացողներից է:
Ես նվիրեցի Քրիշտիանուին մարզաշապիկս: Այն նրան դուր եկավ»,- իրադարձությունը մեկնաբանել է Ռոնալդինյոն:









































